Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 59-ով՝ հասնելով 166728-ի, գրանցվել է մահվան 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 265-ով և հասել 156910-ի, իրականացվել է 1190 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 644796-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3834-ի: Բուժվում է 5984 մարդ։